Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
26.02.2016 | 00:02

Քո անձը սիրելի դարձրու ժողովրդին և քո գլուխը խոնարհեցրո՛ւ մեծի առջև։ Քո ականջը խոնարհեցրո՛ւ տնանկին և խաղաղ հեզությամբ պատասխան տուր նրան։ Զրկվածին փրկի՛ր հզորի ձեռքից և կարճամիտ մի՛ եղիր, երբ դատում ես։ Որբերի համար եղիր ինչպես հայր և նրանց մոր հանդեպ՝ որպես ամուսին, և դու կլինես Բարձրյալի որդու նման, որը քեզ ավելի կսիրի, քան քո մայրը։


Սիրաքի իմաստությունը 4. 7-11

Դիտվել է՝ 1449

Մեկնաբանություններ